Խաղաղություն հաստատելու ՀՀ վարչապետի կոնցեպցիան գրոհեց մինչև ՄԱԿ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին։

Իր ելույթում նա մասնավորապես նշել է. «Ինձ համար առանձնահատուկ է հանդես գալ «Ապագայի գագաթնաժողովում», որովհետև Հայաստանի Հանրապետության վարչապետի իմ ընթացիկ մանդատը ստացել եմ խորհրդարանական ընտրություններում մեր կուսակցության կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո: Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր մենք ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում մի ինչ-որ պահի կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին»:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի հիմնական ուղերձը խաղաղության մասին է. «Հետաքրքիր բան է, որ խաղաղության խաչմերուկի կամ ավելի մեծ առումով՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վարչապետի կոնցեպցիան, ըստ էության, գրոհում է մինչև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»։

Լևոն Շիրինյանը հավելեց. «Ունի նաև անձնական լումա, հիշո՞ւմ եք՝ նաև ՔՊ-ի կարգախոսն էր՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», փաստորեն ինչ-որ տեղ ժամանակին կանխորոշել են այն, ինչը որ ՄԱԿ-ը ցանկանում է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ