Վթարի են ենթարկվել հարսանիքի մեկնող 3 «Մերսեդես»-ները

Սեպտեմբերի 24-ին «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան (ժողովրդին հայտնի «կարտոֆիլ վաճառողների») փողոցում բախվել են 21-ամյա Է. Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Ա. Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դ. Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Կայքի տեղեկություններով՝ «յաշիկավարները» մեկնելիս են եղել հարսանեկան արարողության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ