Ուսումնասիրություն է իրականացվում. ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցից ԲԿ տեղափոխված և կոմայի մեջ գտնվող 10-ամյա աշակերտի դեպքի վերաբերյալ

ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Վեդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած ցավալի միջադեպը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին նախարարությունից՝ նշելով, որ նախարարության կողմից միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում:

«ԿԳՄՍ նախարարության կողմից միջադեպի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվում՝ հաշվի առնելով ուսումնական գործընթացի կազմակերպման համար սահմանված կանոնները և ընթացակարգերը: Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվի, որ ուսուցման կազմակերպման գործընթացի հետ կապված բացթողումներ և թերացումներ են եղել, կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Երեխային մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

Հուսանք՝ իրավապահ մարմինների կողմից դեպքի բոլոր հանգամանքները կուսումնասիրվեն և կբացահայտվեն»,- ասաց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արարատի մարզի բնակիչ 10-ամյա աղջնակը՝ Է․ Շ․-ն, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Երեխան գտնվում է կոմայի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ