Լիբանանում ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ առայժմ չկան

Լիբանանի տարածքին Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայության վերաբերյալ տվյալներ այս պահին չկան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ից Լիբանանի վրա սկսված իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 492-ի, այդ թվում՝ 35 երեխա: Ավելի քան 1600 մարդ վիրավորվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ