Մայրը 13-ամյա դստերը փորձել է փոխանակել տան հետ

Ուզբեկստանում 41-ամյա մայրը ձերբակալվել է՝ փորձելով 13-ամյա դստերը փոխանակել տան հետ, հայտնում են այդ երկրի լրատվամիջոցները: Նշվում է, որ նրան ձերբակալել են ռեստորանում՝ գործարքի ժամանակ:

Կնոջ խոսքով՝ ինքը համաձայնել է դստերը փոխանակել 25 հազար դոլար արժողությամբ տան հետ, քանի որ տուն չի ունեցել: Այժմ զղջում է:

Նա դատապարտվել է 5 տարի 2 ամիս ազատազրկման: Երեխան գտնվում է պետական հոգածության ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ