Ռուսաստանում կտուգանվեն «չայդֆրի» քարոզչությամբ զբաղվողները. հայտնի է գումարի չափը

Ռուսաստանում կտուգանվեն «չայդֆրի» քարոզելու համար։

Ֆիզիկական անձանց համար տուգանքը կկազմի մինչև 400 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ մինչև 800 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 5 միլիոն ռուբլի։

Նշենք, որ Ռուսաստանում առաջարկվում է արգելել նման քարոզչությունը համացանցում, լրատվամիջոցներում, ֆիլմերում, գովազդում։

«Չայդֆրի»-ն կամավոր անզավակությունն է, ենթամշակույթ և գաղափարախոսություն, որը բնութագրվում է երեխաներ չունենալու գիտակից ցանկությամբ և դրա քարոզով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ