Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում «Ապագայի գագաթնաժողովում» ունեցած ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:

«Մենք կոչ ենք արել վերացնել մնացած խոչընդոտները և ընդգծել ենք այդ նպատակին հասնելու համար քաղաքական կամքի և պատասխանատվության կարևորությունը»,- ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բախվել է միջազգային իրավունքի խախտումների հետևանքների հետ, ուստի լիովին աջակցում է գագաթնաժողովի՝ միջազգային իրավունքի նորմերի խիստ պահպանման կոչին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ