«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտել սուրճի ապարատն ու հայտնվել մայթին

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08:35-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել մայթին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ