Ակտիվորեն խորացնում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը և գնահատում այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյան

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցեր:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնմանն ուղղված համատեղ աշխատանքներին, առկա հեռանկարներին։

«ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները, մենք ակտիվորեն խորացնում ենք ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, և մեծապես գնահատում ենք այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների միտումների շուրջ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորությունը և այդ հարցում ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ