Դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի․ Դիլանյանը՝ ՍԴ-ի կողմից սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման մասին

ՀՀ Սահմանադրական դատարանը քննում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

Լրագրողների հետ զրույցում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նկատեց՝ եթե պետք է որևէ միջազգային պայմանագիր վավերացվի, ապա դա չի կարող չներկայանալ Սահմանադրական դատարան։

«Եթե կա այդպիսի պայմանագիր, որը պետք է վավերականացվի, բայց չի արվել, դա նշանակում է, որ այն Հայաստանի համար իրավական ուժ չունի։ Հիմա բարձր դատարանը հավաքվել է, որպեսզի որոշի՝ կանոնակարգը հակասո՞ւմ է, թե՞ ոչ։ Եվ դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ Կիրանցի սահմանազատումը ապօրինի կարող է համարվել, քանի որ կանոնակարգը այդ ժամանակ չէր հաստատվել, Դիլանյանը նշեց, որ այս պահին որևէ գնահատական տալ չի կարող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ