Աղոթք հայ զինվորի համար

Տեր իմ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի կարծյալ սահմանին, որը բնավ սահմանը չէ նրա…

Վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի փոխարեն, որ չհաջողեցին: Պապերի, ապուպապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը սեփական երկրի սահմանագծի ու սահմանի նկատմամբ…

Ով բարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի զորակցող  օրորոցայինները, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հույսը, հավատը, սերը փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…

Թույլ տուր, որ վստահեն քեզ, և նրանց բախտն ու ճակատագիրը հանձնեն քո կամքին…

Տուր ուժ, զորություն և անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորն ինքը ճանաչի իր իսկ երկրի սահմանն ու սահմանագիծը, և ընծայիր նրան իր երկրի ՏԵՐԸ լինելու անհավանական իրողությունը․․․

Փառք Քեզ՛ ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻԴ,

ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ Ա Մ ԵՆ..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ