Էրդողանը Նյու Յորքում բանակցություններ կվարի Նիկոլ Փաշինյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակում բանակցություններ կվարի Վլադիմիր Զելենսկու, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում է Sabah թերթը։

«Էրդողանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ և նրանց մեծ մասին կընդունի Նյու Յորքում թուրքական դիվանագիտության խորհրդանիշը հանդիսացող «Թուրքական տանը» (շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց): Նրանց շարքում են, որոնց կընդունի Էրդողանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա Ալ Սուդանին, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, Վլադիմիր Զելենսկին, Քուվեյթի թագաժառանգ շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ- Սաբահը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը»,- գրում է պարբերականը։

Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թուրքիայի ղեկավարի ելույթի հիմնական թեման լինելու է Գազայում տիրող իրավիճակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ