Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել ապացուցման ուղղությամբ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Ապագայի գագաթնաժողով»-ին:

Ողջունելով ներկաներին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունի հանդես գալ «Ապագայի գագաթնաժողով»-ում, որովհետև ՀՀ վարչապետի ընթացիկ իր մանդատը ստացել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կողմից որդեգրած «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո:

«Ես ուզում եմ «Ապագայի գագաթնաժողով»-ում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը:

Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ: Եկեք անենք դա»,- մասնավորապես նշել է վարչապետը:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ