ՍԴ-ն սեպտեմբերի 24-ին կքննի սահմանազատման հանձնաժողովների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը

Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 24-ին կքննի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը նախատեսված է ժամը 11։00-ին։

Սույն գործով զեկուցողներ են լինելու ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը կքննվի գրավոր ընթացակարգով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ