Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում տղամարդու դի է հայտնաբերվել, որի գլխի և ոտքի հատվածները վնասված են եղել

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում, տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված հատվածում հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի՝ գլխի և ոտքի մասը վնասված:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացած քաղաքացու ինքնությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ