Բնական է՝ պետք է մի փոքր անկյունում հավաքվեին, բենեֆիս անեին, իրենց հովանավորող պետությանը ցույց տային, որ կենդանի են. Հայկ Սուքիասյան

«Բագրատ Գալստանյանը սրբության, մեր եկեղեցու, մեր եկեղեցու դավանանքի, մեր եկեղեցու փիլիսոփայության հակոտնյան է: Քանի որ ռևանշիզմն իր գլխավոր դերակատարներով կիսակենդան վիճակում է, գետնի տակից հանեց մեր եկեղեցու պատերի տակ մգլոտած ինչ-որ մեկին, կնքեց սրբազան ու դեմ տվեց պետությանն ու ժողովրդին»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ փոխնախագահ Հայկ Սուքիասյանը:

Սուքիասյանի խոսքով՝ Բագրատ Գալստանյանի և նրա առաջնորդած շարժման կողքին ժողովուրդ չկա. «Այս մարդը Տավուշը քրքրեց, թողեց, փախավ ու եկավ Երևան, հիմա որպես քայքայիչ որդ ման է գալիս Հայաստանի մարմնում՝ փորձելով մեր ժողովրդին համոզել, թե ինչպես կարելի է պետությունը տապալել՝ հանուն ուրիշի նացիզմի, որն է Ռուսաստանը և այս ճանապարհին ինքը տապալվել է: Ինքը խոստացավ հազար ու մի բան, բայց չկարողացավ իրականացնել, որովհետև ինքը կեղծ հոգևորական է, որովհետև ռուսական КГБ-ից մնացած սևազգեստ է, մեր ժողովուրդը մնաց անհաղորդ իր կեղծ աղթոքներին ու կանչերին: Մեր ժողովուրդը քրիստոնյա է, եթե այդ մարդն անկեղծ լիներ, ժողովուրդը վստահաբար կկպներ իր կանչերին»:

Անդրադառնալով սեպետեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հավաքին՝ Սուքիասյանն ասաց. «Ով տրամադրել է մարզահամերգային համալիրը, ուրեմն նա հանցակից է Հայաստան պետության դեմ իրականացվող հակահայաստանյան գործողություններին: Ինքը ոչինչ չի շահելու, ոչինչ տեղի չի ունենալու: Վերջին մի ամսվա մեջ արտաքին քաղաքական դիսկուրսում շրջանառության մեջ են դրված մեռելային թեզեր՝ Ռուսաստանն է ակտիվացել, Զանգեզուր են ուզում, պատերազմ կարող է լինել և այլն: Սա դիսկուրսի մակարդակում է, պրակտիկան ցույց է տալիս, որ պետությունը կայուն է: Այս պայմաններում պարզ է՝ ինչ պետք է արվի, դաշտ պետք է նետվի վաղուց հոգին սատանային վաճառած կիսասրբազան մի քաղաքական մեռել, որը, մեր եկեղեցու հեղինակությունն օգտագործելով, մտել է քաղաքական պրոցեսների մեջ: Ուզում են անկայուն լինի հասարակությունը, խառնաշփոթ լինի, հասարակությունն իշխանության դիմաց ավելի մեծ պահանջ դնի, որն իշխանությունն այդ պահին չի կարող անել և գնա իշխանության լեգիտիմության անկման պրոցես: Իրականում այդ մարդը ոչինչ անել չի կարող, պարզապես ասել են՝ եկեք վերջին շնչառությունով սա էլ փորձենք: Ինքը քաղաքականության մեջ ոչ մի բան է: Հիմա քանի որ շատ մարդ հավաքել չէին կարող, բնական է, որ պետք է մի փոքր անկյունում հավաքվեին, բենեֆիս անեին, իրենք իրենց գովեին, իրենց ֆինանսապես հովանավորող պետությանը ցույց տային, որ իրենք կենդանի են և ինչ-որ բան են անում»:

Խոսելով հոկտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքի մասին՝ Սուքիասյանն ընդգծեց. «Մեր ժողովրդի հավաքական մեծամասնությունը պետության հետ է, կայունության հետ է: Իրենց հետ են հայության մինչհեղափոխական անցյալի գլխավոր դերակատարները և ռուսական КГБ-ն: Սրբազանն է, նախկին նախագահները՝ իրենց վարչապետերով, պատգամավորներով, նախարարներով, երգիչներով, դերասաններով, սրանք բոլորը միասին են, բայց սա մի շատ փոքր սեգմենտ է: Իրենց հետ ժողովուրդ չկա, մեր ժողովուրդը քրիստոնյա է, քրիստոնեությունը պահելու համար աշխարհի հետ հազար ու մի կռիվ է տվել՝ մորթվել է, ցեղասպանվել, բայց իր հավատը չի փոխել: Հիմա իր եկեղեցու պետերն իրեն դիմել են աղերսներով՝ միացիր մեր շարժմանը, բայց մեր ժողովուրդը չի միանում, ինչու է այդպես, որովհետև եկեղեցու պետերը հակաքրիստոնյա են»:

Հայկ Սուքիասյանի խոսքով՝ Բագրատ Գալստանյանը ֆունկցիա է իրականացնում և ուզում է պետության տապալում. «Մարդն արշավ է սկսել ՀՀ սահմանադրության դեմ, հիմա ես դիմում եմ Արդարադատության նախարարությանը, ԱԱԾ-ին, այդ մարդը կրոնապետություն է ուզում, որը ՀՀ սահմանադրությանը դեմ է, այդ մարդուն արձագանքելու եք, թե՞ ոչ: Հնարավո՞ր է՝ մի բան լինի Աստծու անունից, և տապալվի, իհարկե՝ ոչ, հիմա այդ մարդն Աստծու անունից հազար բան է խոսում և չի անում, նշանակում է՝ նա Աստծու հեղինակության հետ է խաղում»:

Գալստանյանը հավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է լեգիտիմ իշխանություն ունենա: Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը լեգիտիմ է. «Հիմա, եթե ինքն ուզում է լեգիտիմ իշխանություն, պետք է գործող իշխանությանը պաշտպանի, որովհետև գործող իշխանությունը լեգիտիմ է»:

Հավաքի ժամանակ հայտարարություններ հնչեցին նաև Արցախի հետ կապված, դրանց ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց. «Արցախից ինչ-որ լուծարված պատգամավորներ կան, իրենք, որ ասում են վերադառնանք Արցախ, դա ասում են հանուն Ռուսաստանի, իրենք Արցախ վերադառնալ չեն ուզում: Երկրորդը՝ ինքը Հայաստանին քաշում է կոնֆլիկտի մեջ, իրենք Ռուսաստանի հրամանով ծախել են Արցախը և հիմա եկել են ու Հայաստանին հրահրում են նոր պատերազմի մեջ մտնել, ինչն ուզում է Աիևն ու Պուտինը: Պարզ է, որ իրենք ծառայում են Ալիևին ու Պուտինին, իրենց ուզածը Հայաստանի չգոյությունն է, Բագրատ Գալստանյանը հիմա աստվածաշնչյան Հայաստանը սատանային հանձնելու գործ է կատարում, որը չի հաջողվում: Իրենք 2020 թվականից սկսած ամեն ամիսը մեկ ՀՀ-ում հեղաշրջում են անում, Արցախն էին փրկում, Արցախը հանձնեցին, հիմա էլ ուզում են Հայաստանը հանձնել: Մեր ժողովուրդն իրենց յոթն ու քառասունքն արդեն արել է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ