Ադրբեջանի համար գլխավոր առաջնահերթությունը ռազմական հզորության ավելացումն է. Ալիև

Ադրբեջանի համար թիվ 1 առաջնահերթությունն է մնում ռազմական հզորության ավելացումը:

Այս մասին 7-րդ գումարման Միլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած ելույթում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում ռևանշիստական միտումները մեզ ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական հզորության հարցին», -հայտարարել է բռնապետը:

Մանրամասնելոբ, Ալիևը նշել է, որ եթե Բաքուն քիչ ուշադրություն դարձնի ռազմական ոլորտին և չապահովի դրան հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապա ապագայում կարող են խնդիրներ առաջանալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ