Մարտի 1-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, իրավական որակումը փոխվելու է. դատախազ

Բոլորին հայտնի են սույն գործով Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներն ու հստակ արձանագրվել է, որ երբ արարքը պարունակում է Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության հատկանիշներ, մեղադրողն իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական գնահատականը, այլ կերպ ասած՝ իրավական որակումը:

Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է գործով մեղադրող դատախազը՝ նշելով, որ իրավական որակումը փոխվելու է, որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին:

Դատախազի խոսքոբ՝ հավելյալ կասեն, թե ինչ հոդվածով է փոխվելու որակումը:

«Մարտի 1-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից, դեռ չենք հասել խափանման միջոցների հարցի քննությանը, դա էլ է սահմանված ընթացակարգով»,- եզրափակել է դատախազը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ