Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումներ են. սաստիկ ցրտի պատճառով կա զոհ

Հարավային Աֆրիկայում ձյան առատ տեղումների ժամանակ հիպոթերմիայի պատճառով մի կին է մահացել, հայտնում է հարավաֆրիկյան IOL հրատարակությունը։

Նա ուղևորվելիս է եղել տաքսիով, որը խցանվել է վատ եղանակի պատճառով։ Ցրտահարության հետևանքով կինը կորցրել է գիտակցությունը և շտապ բուժօգնություն պահանջվել։

«Հիվանդանոց գնալու ճանապարհին հիվանդի ինքնազգացողությունը արագորեն վատացել է: Իրականացվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն, ցավոք, հիվանդանոց ժամանելուն պես հիվանդը մահացել է»,- Midlands EMS բժշկական ծառայության խոսնակ Ռոլանդ Ռոբերտսոնի խոսքերը հաղորդում է հրատարակությունը:

Սեպտեմբերի 20-ին առատ ձյունը պատել է Հարավային Աֆրիկան, այնուհետև ցուրտ փոթորիկը հարվածել է Կվա Զուլու-Նատալի կենտրոնական հատվածներին՝ արգելափակելով վարորդներին գլխավոր N3 մայրուղու վրա, որը կապում է Յոհանեսբուրգը և արևելյան ափի Դուրբան քաղաքը:

Ձյան տեղումները վնաս են հասցրել նաև մարդկանց գույքին, ձյան ծածկի պատճառով փլվել են տանիքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ