Գորշ արջերի զբոսանքի են դուրս եկել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. նրանց որսացել է ֆոտոթակարդը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի էջում հրապարակվել է գորշ արջերի զբոսանքը արգելոցի տարածքում:

Գորշ արջերն ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում:

«Բնակվում են չորային նոսրանտառներում, սաղարթավոր անտառներում, լեռնային մարգագետնատափաստաններում, ենթալպյան և ալպյան մարգագետիններում: Արեալը զգալի չափով ներառում է այն վայրերը, որտեղ աճում են պտղատու ծառեր, հատապտուղներ և ընկուզենիներ, որոնցով արջը սնվում է»,- ասվում է կից նկարագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ