ՌԴ-ում կալանավորվել է Թաթուլ Ասիլյանը

ՌԴ-ում կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող Թաթուլ Ասիլյանը։

ՆԳ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ ռուսական կողմն իրենց տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին:

Թաթուլ Ասիլյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ էր, սակայն 2023 թվականի նոյեմբերի 13-ին հեռացվել է կուսակցությունից։

Մայիսի 31-ին հետախուզում էր հայտարարվել Թաթուլ Ասիլյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։

Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը և պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ