Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը․ ԱԳՆ

Հայաստանը ողջունում է սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում` ՄԱԿ կենտրոնակայանում, «Հանուն ապագայի դաշնագրի» ընդունումը։

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում առկա մարտահրավերները՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել դաշնագրում այնպիսի հանձնառությունների արտացոլման գործում, ինչպիսիք են միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, ցեզասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար անպատժելությանը վերջ դնելը, ինչպես նաև ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ պայքարը։

Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությունը։ Հայաստանը կիսում է դիմակայուն, առավել ներառական ու կայուն ապագայի տեսլականը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ