Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Օլիպիադայի վերջին խաղափուլում կանանց մեր հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Օլիպիադայի վերջին խաղափուլում հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ