Գալստանյանին կարող են «զոհաբերել». այդ հատվածին անձնական շահի համար «խաղից հանելը» խորթ չէ. քաղաքագետ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրել է.

«Քանի որ այսօրվա հավաքից հետո դժվար թե «շարժման» պատվիրատուները լուրջ հույսեր կապեն այս քաղաքական ակցիայի և դրա ղեկավարի հետ` հավանաբար ճիշտ կլինի անհանգստանալ Բագրատ Գալստանյանի անվտանգության համար: Առավել ևս, երբ որոշ ելույթ ունեցողներ խոսում են «զոհաբերվելու» մասին:

Ամիսներ առաջ նրանից խլեցին ավտոմեքենան` ստիպելով նվիրել, իսկ այս ակցիայի շահառուների շարքում էլ կան մարդիկ, ովքեր կարող են կազմակերպել ու «զոհաբերել» Գալստանյանին, որ հետո փորձեն նրա հիշատակը օգտագործել որպես պայքարի սակրալ խորհրդանիշ:

Ի վերջո, Հայաստանի քաղաքական դաշտի այդ հատվածի որոշ ներկայացուցիչների համար անձնական շահի համար «խաղից հանելը» այնքան էլ խորթ չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ