«Ինքնազոհ հերոսներ». Սևանում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ պատերազմում զոհվածների

Սևանի մշակույթի կենտրոնի դահլիճում «Ինքնազոհ հերոսներ» խորագրով հուշ-երեկո է անցկացվել՝ ի հիշատակ Արցախյան հերոսամարտերի բոլոր ժամանակների նահատակ-հերոսների:

Միջոցառումը կազմակերպել են «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ-ի նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմում երկու ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու ընկերները:

Սևանի տարածաշրջանից Արցախյան առաջին պատերազմում 68, իսկ 44-օրյայի ժամանակ 35 հայորդի է նահատակվել:

«Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ նախագահ Վարազդատ Սանեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զորւյցում ասաց նպատակ ունեն մշտապես վառ պահել հերոսների հիշատակը, պատմել նրանց սխրագործությունների մասին և լինել հանուն հայրենիքի անմահացածների ընտանքիների կողքին:

Վարազդատ Սանեյանի եղբայրը ևս պատերազմի մասնակից է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ