Հայազգի լուսանկարիչների ֆիքսած կադրեր, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել

Բարաք և Միշել Օբամաների լուսանկարը

2011թ. կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի հետ հաղթական լուսանկար է հրապարակել: Լուսանկարի հեղինակի՝ Սքաութ Թուֆանքջյանի, խոսքով փորձել է ներկայացնել ամուսինների՝ մեկը մյուսի նկատմամբ անսահման սերն ու հարգանքը:

Չերչիլը՝ անգլիական թղթադրամի վրա

2016թ. Անգլիայի բանկը ներկայացրել է  առաջին պլաստիկե թղթադրամի դիզայնը: Դրա վրա պատկերված է նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը: Լուսանկարը արվել է հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից` 1941թ.:

Նազարբաևի սև ու սպիտակ լուսանկարը

Լուսանկարն արվել է 2017թ. աշնանը՝ Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին լուսանկարել է Դավիթ Հակոբյանը: Նա խոստովանել է, որ ի սկզբանե ցանկացել էր կադրում ֆիքսել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն նրա փոխարեն կենտրոնում է հայտնվել Նազարբաևը:

«Թավշյա հեղափոխության» մետրոն

Ավստրալական ամսագիրը 2018թ. ապրիլին հրապարակել էր աշխարհի տարբեր անկյուններում արված լավագույն լուսանկարների ցանկը, որում ներառվել է նաև «թավշյա հեղափոխության» օրերին երևանյան մետրոյում արված կադրերից մեկը: Դրա հեղինակը Կարո Սահակյանն է:

«Կուբանիտա»

2019թ. ապրիլին Ամստերդամում կայացել է ֆոտոարվեստի ոլորտում հեղինակավոր World Press Photo մրցանակաբաշխությունը, որի շրջանակում «Ժամանակակից կյանքի խնդիրներ»  անվանակարգում հաղթել է Դիանա Մարկոսյանի «Կուբանիտա» լուսանկարը։

«Կինը միշտ էլ կին է»

Հնագույն քաղաքների ռյազանյան ֆորումի կազմակերպիչները ֆոտոմրցույթի արդյունքներով որոշել են ֆորումի մասնակից քաղաքներում արված լավագույն լուսանկարները։ «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում երկրորդ տեղն է զբաղեցրել լուսանկարիչ Արմեն Ենգոյանի՝ «Կինը միշտ էլ կին է» լուսանկարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ