Էլեկտրաէներգիայի խափանումների խնդրի վերաբերյալ ՔՊ-ն կազմակերպել է աշխատանքային քննարկում․ տեսանյութ

Մեր երկրում հատկապես վերջին ամիսներին հաճախակի են դարձել էլեկտրական էներգիայի խափանումներն ու դրանց հետ կապված խնդիրները։ Քաղաքացիները դժգոհում են, իսկ տնտեսավարողները՝ ունենում ահռելի կորուստներ։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Նշված խնդրին լուծում տալու նպատակով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կազմակերպել էր աշխատանքային քննարկում։ Մասնակցում էին խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ