Գազայի հատվածում դպրոցի շենքի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

Առնվազն յոթ պաղեստինցի է զոհվել, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել անկլավի մայրաքաղաք Գազա քաղաքի արևմուտքում գտնվող դպրոցին: Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը։

Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը, ինչպես նշում է գործակալությունը, իրականացվել է Ալ-Շաթի փախստականների ճամբարում գտնվող Քաֆր Քասեմ դպրոցի շենքի վրա։ Կան հարյուրավոր պաղեստինցի ընտանիքներ, որոնք տեղահանված են անկլավի այլ շրջաններից։

Իսրայելական բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռազմաօդային ուժերը նախկին դպրոցի շենքում հարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված արմատականների վրա։ Մամուլի ծառայության տվյալներով՝ հարձակումից առաջ զինվորականները միջոցներ են ձեռնարկել «չներգրավված քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ