Այսօր Էստոնիան տոնում է Հայաստանի հետ միասին. Մարգուս Ցահքնան՝ Արարատ Միրզոյանին

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Անկախության տոնի առթիվ։«Հարգելի Արարատ Միրզոյան, մաղթում եմ Ձեզ և Հայաստանի ողջ ժողովրդին գեղեցիկ և երջանիկ Անկախության օր: Այսօր Էստոնիան տոնում է Հայաստանի հետ միասին»,- Էստոնիայի ԱԳ նախարարն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ