Երիտասարդն աշխատավարձը պարտվել է խաղադրույքում, ապա կոծկելու համար իրեն վնասել և դիմել ոստիկանություն՝ իբր կողոպտել են

Սեպտեմբերի 17-ին Երևանի բնակիչ 22-ամյա Գեորգի Բ․-ն զանգահարել է Հ Ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժին՝ հայտնելով, որ 3 անծանոթ անձ փողոցում իրենից գումար են պահանջել, ինքը տվել է իր մոտ եղած գումարը, որից հետո իրեն բռնության են ենթարկել:

Գեորգի Բ․-ն հրավիրել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ հայտնել է, որ մոտ 6 ամիս առաջ իր անունով «Հայէկոնոմբանկ»-ից վարկ է վերցրել 500 հազար ՀՀ դրամի չափով, որի առաջին և երկրորդ վճարումը կատարել է իր աշխատավարձից, իսկ երրորդ ամսվա գումարը, որը կազմում է մոտ 24 հազար դրամ, չկարողանալով վճարել, փորձել է գումար աշխատել Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում խաղադրույքներ կատարելով, որտեղ գրանցել է հաջողություններ և ոգևորվելով՝ կատարել է հերթական խաղադրույքը։

Սեպտեմբերի 16-ին ստացել է աշխատավարձ՝ 140 հազար դրամ, որից 100 հազարը պետք է տար իր ծնողին, սակայն քանի որ գումարը տալուց և վարկի վճարումը կատարելուց հետո իր մոտ այլևս գումար չէր մնա, ցանկացել է կրկին անգամ խաղադրույք կատարելու միջոցով գումար աշխատել, սակայն մաս-մաս վերոնշյալ գումարը պարտվել է:

Հաջորդ օրը, չկարողանալով այդ գումարը հայթայթել որևէ այլ կերպ, և ցանկանալով, որ տան անդամները չիմանան կատարվածի մասին, որոշել է հորինել և տան անդամներին հայտնել, որ իր նկատմամբ ատրճանակով զինված անհայտ անձանց կողմից ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Իր մոտ եղած բանալիով քերծել է իր աջ ձեռքի ուսի հատվածը, որպեսզի պատմությունը հավատ ներշնչի, ինչից հետո գնալով տուն պատմել է իր հորինած եղելությունը։

Մերձավորների ճնշման տակ՝ Գեորգի Բ․-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել մտացածին ավազակության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ