Ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի․ Վրաստանի ԱԳՆ շնորհավորանքը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,- նշված է Վրաստանի ԱԳՆ X-ի էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ