Պայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներ

Այսօր պայթյուն է տեղի ունեցել Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի գազալցակայանում: Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում, կա 3 տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ