ՀՀ իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը

«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ Սերոբ Գասպարյանը կալանավորվել է։

Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ՀՀ իշխանության յուրացման նախապատրաստման գործով, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ