Խոշոր ավտովթար Երևանում․ տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա

Սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։20-ի սահմաններում Բաշինջաղյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra» և «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, հոսպիտալացվել է։ Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսները՝ «Արմենիա» ԲԿ։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ