Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամության ամուր կապերով. Լուկաշենկոյի ուղերձը

Մինսկը հանդես է գալիս Երևանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին:

Այս մասին ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում՝ ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանին և Հայաստանի ողջ ժողովրդին:

ուղերձը հրապարակել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությաունը:

«Բելառուսը և Հայաստանը կապված են բարեկամական ամուր կապերով, ընդհանուր պատմությամբ, ավանդական ընտանեկան և քրիստոնեական արժեքներով»,- ասվում է շնորհավորանքում։

Երկրի ղեկավարը նշել է, որ բելառուս և հայ ժողովուրդներին միավորել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացումը, ինչպես նաև մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը։

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ ներկա պայմաններում գոյատևելու և հաջողությամբ զարգանալու համար անհրաժեշտ է միավորում և համագործակցություն։

«Մինսկը կշարունակի հանդես գալ Երեւանի հետ փոխադարձ հարգալից և կառուցողական երկխոսության ընդլայնման օգտին»,- նշել է նախագահը։

Բելառուսի ղեկավարը հայ գործընկերոջը մաղթել է քաջառողջություն և հաջող աշխատանք պետական պատասխանատու պաշտոնում, իսկ համայն հայությանը` խաղաղություն, բարություն և բարգավաճում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ