ԱՄՆ-ն անսասան է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում. Բլինքեն

Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում:

Այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` Հայաստանին ու հայ ժողովրդին ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի առիթով ուղղված իր շնորհավորական ուղերձում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում և ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ: Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է աջակցել Հայաստանին, որը դառնում է մեր ժողովրդավարական համայնքի բարգավաճող անդամ:

Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի սերտորեն կապված է աշխարհի հետ: Վերջին 10 տարում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի ծավալը մոտ երկու անգամ աճել է:

Ժողովուրդների կապերը մեր հարաբերությունների հիմքն են, դրանք շարունակում են աճել և ամրապնդվել Միացյալ Նահանգներում ու ամբողջ աշխարհում հայկականՍփյուռքի շնորհիվ:

Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը:

Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճման հասնել մեր ժողովուրդների և ընդհանրապես տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ:

Այս նշանակալի օրը Միացյալ Նահանգներն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու հարցում»,- նշված է Բլինքենի ուղերձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ