Մեր ՀՀ-ն 33 տարեկան է, այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության օրը և տելեգրամի իր էջում գրել.

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար, թերևս, ամենակարևոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար:

Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է:

Սա՛ է մեր տունը, որի պահպանման, զարգացման և ուժեղացման ու շենացման համար մենք, չխնայելով ոչ մի ջանք, պետք է ամեն օր ապրենք:

Սա՛ է մեր ժառանգությունը, սա՛ է մեր հայտարարությունն աշխարհին:

Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք և պետք է ապրենք:

Մեր Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, այն իրական է, այն մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:

Կեցցե՛ Հայ մարդը,

Կեցցե՛ Հայ ժողովուրդը,

Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

որը հավերժ է:

Աստված մեզ օգնական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ