Աղեղնավորներին դժվար օր է սպասում․ Սեպտեմբերի 21-ի աստղագուշակը

Խոյ: Հակասական օր է: Ցավոք, ոչ դրական միտումների ազդեցությունը բավականին մեծ է, և դրանից մեծապես կտուժեն նրանք, ովքեր նախապես ծավալուն ծրագրեր էին կազմել կամ սպասում էին, որ կկարողանան կարևոր նպատակներ իրագործել: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, հնարավոր են վեճեր հին ընկերոջ կամ սիրած անձնավորության հետ:

Ցուլ: Օրվա առաջին կեսը շատ արդյյունավետ կլինի: Դուք արագ կկարողանաք կարգավորել դժվարին ու խճճված գործերը: Այդ ժամանակահատվածում կկարողանաք հեշտությամբ առավելության հասնել հակառակորդների նկատմամբ և ձեռք կբերել նոր դաշնակիցներ: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա, կլսեք մեծ թվով հաճոյախոսություններ ձեր հասցեին:

Երկվորյակ: Բավականին բարդ օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր ծրագրել էին զբաղվել միայն սովորական, հասարակ գործերով, կարող են հանդիպել դժվարությունների կամ թույլ տալ մանր, սակայն ցավալի վրիպումներ: Վեճերը հաճախակի կլինեն, որոնց համար առիթ կդառնան ձեր, թեև ծիծաղելի, բայց ինչ-որ տեղ կպչուն և վիրավորական դիտողությունները:

Խեցգետին: Օրը ամենից շատ հարմար է հանգստի համար` տանը կամ այն վայրերում, որոնք ծանոթ են փեզ և հարմարավետ: Մտերիմների հետ շատ հեշտ լեզու կգտնեք, նրանց հետ հաճույքով կզբաղվեք նույնիսկ ձեզ համար ոչ հետաքրքիր գործերով: Այսօր ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններ հաստատելուց: Ձեզ դժվար թե հաջողվի ճիշտ պատկերացում կազմել անծանոթ մարդու մասին: Ռիսկ կա, որ կդառնաք սեփական երևակայությունների զոհը:

Առյուծ: Կարիք չկա խուճապի մատնվելու` օրը թեև սովորական չէ, բայց և չի խոստանում անհուսալի լինել: Ամեն ինչ չէ, որ անմիջապես հաջողվում է, բայց դա պատճառ չէ` սկսածը մի կողմ նետելու: Համառությունը և նպատակասլացությունը կօգնեն մինչև վերջ հասցնել ամենաանհույս թվացող գործերը: Ընդ որում` մտերիմներն ու բարեկամները հաճույքով ձեռք կմեկնեն այսօր, եթե դիմեք նրանց օգնությանը:

Կույս: Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, և, նույնիսկ, եթե դժվարություններ էլ ծագեն, դրանք ձեզ համար կլինեն հեշտ հաղթահարելի: Այսօր լի եք ձեր ուժերի վրա վստահությամբ և լավատեսությամբ, ինչը փոխանցվում է նաև շրջապատի մարդկանց: Պատահական չէ, որ նրանք ցանկանում են հնարավորինս մոտ գտնվել ձեզ և վարակվել այդ հաճելի ՙվիրուսով՚: Օրը նպաստավոր է ինչպես ընկերական, այնպես էլ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար: Թե հատկապես ինչ ուղղությամբ դրանք կզարգանան, կախված է ձեր ցանկությունից:

Կշեռք: Մի վախեցեք դժվարություններից. դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք այսօր: Հատկապես արդյունավետ կլինեն նոր, դեռևս չփորձարկված մեթոդները: Այնպես որ, մի վախեցեք շեղվել սովորական ուղուց: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր և թանկարժեք նվերներ: Օրը նպաստավոր է նաև արվեստի գործեր կամ ոսկերչական իրեր գնելու համար:

Կարիճ: Այսօր հաջողությունները ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին: Այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ստիպված կլինեք չարչարվել: Օգնականների հարցում նույնպես օրը շռայլ չէ: Նույնիսկ մտերիմները չեն շտապի աջակցել ձեզ, էլ ուր մնաց նոր ծանոթները: Հնարավոր են տարաձայնություններ տարիքով ավագ հարազատների հետ, բայց դուք կաշխատեք բանը լուրջ կոնֆլիկտի չհասցնել և շատ ճիշտ կվարվեք:

Աղեղնավոր: Բավականին դժվար օր է սպասում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, ինչով կցանկանային զբաղվել: Ընդ որում, ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր են հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով:

Այծեղջյուր: Շատ գործեր, որոնք ծրագրել էիք իրականացնել այսօր, հարկ կլինի հետաձգել: Փոխարենը անակնկալ ձևով կհայտնվի մի հետաքրքիր գործ, որ երկար ժամանակով կզբաղեցնի ձեզ: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների և հարաբերություններ սկսելու համար: Դրանք շատ արագ լուրջ բնույթ կստանան և ոչ քիչ դրական լիցքեր կհաղորդեն ձեզ:

Ջրհոս: Շատերին օրը կթվա ձանձրալի և դա պատահական չէ: Դուք ցանկանում եք վառ տպավորություններ, անսովոր հանդիպումներ ունենալ, սակայն ոչ մեկը, ոչ էլ մյուսը չկա: Նույնիսկ փորձերը` կյանքի մեջ որևէ փոփոխություն մտցնելու, անհաջողության են մատնվում: Կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ: Ոչ միշտ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետները, և կառուցողական սկիզբ ունեցող բանավեճն անգամ կարող է ավարտվել փոխադարձ կշտամբանքներով և դիտողություններով:

Ձկներ: Օրը վառ և հիշարժան կլինի: Առավոտը կուրախացնի ձեզ լավ նորություններով կամ թանկագին մարդու հետ հանդիպումով: Օրվա այդ ժամանակահատվածը հարմար է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ծանոթությունները, սակայն, ավելի շատ ընկերական, քան ռոմանտիկ բնույթի կլինեն: Կեսօրը նպաստավոր է մեծ կենտրոնացում պահանջող գործով զբաղվելու, օրինակ, որևէ դժվար առարկա ուսումնասիրելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ