Գարեգին Չուգասզյանը հայտարարել է «Սրբազան շարժման» հետ իրենց համագործակցության խզման մասին

Այս պահին ԱԺԲ ներկայացուցիչները ջահերով երթ են կազմակերպել դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն։ Գարեգին Չուգասզյանը հայտարարել է «Սրբազան շարժման» հետ իրենց համագործակցության խզման մասին, ընդգծելով, որ շարժման ընթացքում իրենց առաջարկներն անտեսվել են․ «Բազմիցս չօգտագործվեցին ստեղծված հնարավորությունները, իսկ վերջերս ի հայտ եկան շարժման անընդունելի դրսևորումներ։ Հաշվի առնելով նկարագրվածը՝ այսուհետև նպատակահարմար չենք համարում Բևեռի հետագա համագործակցությունը «Սրբազան շարժման» հետ»,- հայտարարել է Չուգասզյանը:

Այսպիսով Բագրատի շարքերը էլ ավելի են նոսրանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ