Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)

Չինաստանի Շանհայ քաղաքի 112 հազար բնակիչ է տարհանել «Պուլասան» թայֆունի պատճառով:

Ըստ լրատվամիջոցների՝ թայֆունը Շանհայ է բերել ուժեղ տեղատարափներ։ Օդերևութաբանական կայանները հաղորդել են, որ վեց ժամում տեղումների ռեկորդային քանակություն (ավելի քան 30 սմ) է գրանցվել Պուդունի և Ֆինսյանի շրջաններում։

Բացի այդ, «Պուլասան»-ը հանգեցրել է 54 գնացքի երթևեկության և 26 լաստանավի նավարկության դադարեցման։

Սեպտեմբերի 19-ին «Պուլասան» թայֆունը մոլեգնել է Չժեցզյանի նահանգում, որը գտնվում է մայրցամաքային Չինաստանի արևելքում՝ Շանհայի մոտ, իսկ հետո հարվածել է հենց Շանհային:

Քամու առավելագույն ուժգնությունն այդ պահին հասել է 23 մ/վրկ-ի։ Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ «Պուլասան»-ը կարող է մեղմանալ մայրցամաքով շարժվելուն զուգընթաց:

Նշվում է, որ շաբաթվա սկզբին քաղաքին պատուհասել էր «Բեբինկա» թայֆունը՝ դառնալով Շանհայում ամենահզորը վերջին 75 տարվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ