Հօգուտ Հայաստանի ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ։

Այս մասին հայտնել են դատական դեպարտամենտից:

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, 2024 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով հաստատել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում կնքված հաշտության համաձայնությունը:

Վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ