Անջատումներն այնքան շատ էին և անբացատրելի, որ մեր հասարակության մեջ կասկածներ կար, որ սա կարո՞ղ է քաղաքական ինչ-որ պատճառներ ունի. Անդրանիկ Քոչարյան

«Վերջին շրջանի անջատումներն այնքան շատ էին և անբացատրելի, որ մեր հասարակության մեջ կասկածներ կար, որ սա կարո՞ղ է քաղաքական ինչ-որ պատճառներ ունի»:

Այս մասին այսօր՝ ԱԺ-ում ընթացքող Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ հետաքրքվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, դիմելով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանին:

Բաղրամյանն այդ համատեքստում ասաց, որ հիմնական անջատումները, որոնք եղել են հուլիս-օգոստոս ամիսներին պայմանավորված են միջազգային Երևան ՀԷԿ-ում հուլիսի սկզբներին տեղի ունեցած հրդեհով. «Դեռևս 80 տարի շահագործվող թունելներ ունենք, և դրանցով անցնում են բոլոր էլեկտրահաղորդման գծերը նաև, էդ վթարը բավական մեծ վթար է եղել, նույնիսկ անդրադարձել է Երևան ՀԷԿ-ի սարքավորումների վրա: Վթարի վերացումը տևել է մինչև օգոստոսի 17-ը»:

Քոչարյանը նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք տիրապետում ենք այն տեղեկատվությանը, թե սեփականատերը ի՞նչ գնով է ձեռք բերել բաշխիչ ցանցերը:

«Պատասխանը մինչև հիմա ոչ ոք չունի, և դրա ապացույցը միշտ եղել է նա, որ ձեռքբերումից հետո բոլորը ձգտում էին դառնալ ՀԷՑ-ի համակարգի պաշտոնյաներ, տարածքային պետերը շատ արագ դարձան միլիոնատերեր, դա ինչի հաշվին էր: Դուք ունեք այդ տեղեկատվությունը՝ ինչի՞ դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունn անցել Կարապետյան Սամվելին և ինչո՞ւ է այս վիճակը»,- ասաց Քոչարյանը:

Բաղրամյանն արձագանքելով նշեց. «Մեզ հետաքրքրում է միայն այն հատվածը, որը գալիս է և սակագնում բեռ է դառնում, իսկ դա տեղիէ ունեցել ՀՀ Էլեկտրական ցանցերի 2012 թվականի մասնավորեցման ժամանակ, մասնավորեցվել է 40 միլիոն դոլարով, դրանից հետո ծախել են «Տաշիր» գրուպին և այդ արանքում ով ում ինչ է վճարել սակագնային տեսանկյունից չի հետաքրքրել մեզ, րովհետև բաժանորդի վրա չի անդրադառնում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ