Որոշ քաղաքական ուժեր դեռ ապրում են 90-ականների ուրվականով

Օրերս ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի իշխանությունը «յուրացնելու», զինված հեղաշրջում նախապատրաստելու դեպք: Սա վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ դեպքն է։ Մեկ տարի առաջ ԱԱԾ-ն բացայտել և խափանել էր «Հյուսիսային տերևաթափ» ահաբեկչական գործողությունը։ Սա մի կողմից խոսում է՝ ՀՀ ԱԱԾ արդյունավետ աշխատանքի մասին, սակայն մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ Հայաստանի պետականությունը շարունակում է լուրջ վտանգի տակ մնալ։

Հայաստանում ուժով իշխանությունը զավթելու կողմնակիցների պակաս չկա, այդ մասին հաճախ բարձրաձայնում են նախկին իշխանությանը սատարող ուժերը և անհատները։ Սա ինչ-որ առումով զարմանալի էլ չէ, եթե հաշվի առնենք, որ նախկինները ահաբեկչությամբ և քաղաքական սպանություններով իշխանությունը յուրացնելու հարուստ փորձ ունեն։ Սակայն այս ուժերը հաշվի չեն առնում մի հանգամանք՝ դրսում վաղուց 90-ականները, կամ 2000- ականների սկիզբը չէ, երբ զենքով և զոռբայությամբ էին իղխանություն զավթում։

Այս բացահայտումները նաև ցույց տվեցին, թե ինչու էին որոշ ընդդիմադիր պատգամավորներ և չկայացած քաղաքական գործիչներ գրեթե յուրաքանչյուր օր խոսում Նիկոլ Փաշինյանի թիկնազորի մասին։ Նրանք, ովքեր խոսում էին թեժ քաղաքական աշնան մասին թերևս լավ տեղյակ էին, թե ինչ աշուն են նախապատրաստել իրենց քաղաքական «հայրեր» և հենց դրա համար էին իրենց ելույթներում մատնացույց անում պետական բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորի քանակը։ Ահաբեկչությունն ու զինված հեղաշրջումը գաղափարազուրկ ընդդիմության միակ գործիքն է, որի միջոցով փորձում են տապալել ոչ միայն պետական կարգը, այլև հարվածի տակ դնել Հայաստանի պետականության ապագան։ Պատահական չէ նաև այն հանգամանքը, թե որ երկրում են «թրեյնինգներ»անցնում, հայրենի բեն լադենները։ Նրանք պատրաստվում ու ղեկավարվում են հիմնականում այն աշխարհաքաղաքական կենտրոնում, որը դեռ շարունակում է երազել Միութենական պետություն ունենալու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ