Որոշ ուժեր կեղծիքն ու սուտը դարձրել են քաղաքական գաղափարախոսություն

Խոսքի և կարծիքի արտահայտմանը՝ բնականաբար ոչ մեկ չպետք է դեմ լինի։ Յուրաքանչյուր խոսք և կարծիք՝ անկախ նրանից համամիտ ենք թե ոչ՝ գոյություն ունենալու իրավունք ունի։ Սակայն, մեր ժամանակներում մանիպուլյացիան, ապատեղեկատվությունն ու կեղծիքը դարձել են Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կյանքի անբաժան մասը, հատկապես վերջին տարիներին, երբ հոգեբանական ծանր վիճակում հայտնված հասարակությունն ավելի հեշտ է «կուլ տալիս» սուտը։

Քաղաքական դիսկուրսում գերակշռում է ոչ թե ողջամիտ խոսքն ու դատողությունը, այլ փողոցային հայհոյախառն մեկնաբանություններն ու կեղծիքը, չհիմնավորված մեղադրանքները։ Այս երևույթը տարեցտարի ավելի է խորանում և այսպես ասած՝ զարգանում, ընդլայնվում, որովհետև անհիմն մեղադրանքների ու վիրավորանքների համար գրեթե ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Ընդդիմադիր քաղաքական հատվածում սուտը, կեղծիքը, երկակի ստանդարտներն այնքան են շատացել, որ նույնիսկ հենց իրենք՝ կեղծիքի հեղինակներն են խճճվում՝ իրենց իսկ ստեղծած կեղծքիների աշխարհում։

Որոշ քաղաքական ուժեր, և անհատներ սուտն ու կեղծիքը դարձրել են հասարակության հետ շփվելու գործիք։ Սեփական քաղաքական ամբիցիաները բավարարելու համար ընդդիմադիր շատ ուժեր հասարակությանը մոլորեցնելը, կեղծ լուրեր տարածելը դարձրել են այցեքարտ։ Ընդդիամդիր քաղաքական ուժերի հիմնական մասը Հայաստանի և հայ ժողովրդի վերջին տարիների ողբերգական իրադարձություններն օգտագործում են սեփական և այլ երկրների քաղաքական ու պետական շահերը սպասարկելու համար։ Հաշվի չառնելով, թե ինչ հետևանք կարող է ունենալ իրենց քաղաքական առասպելները։

Քաղաքական որոշ ուժեր հայտնվել են սեփական մանիպուլյացիայի սարդոստայնում։ Քաղաքական մտքի և պետական մտածելակերպի բացակայության պայմաններում հասարակությանը շեղելու միակ միջոցն ու գործիքը մնում է կեղծիքը։ Արդեն մի քանի տարի շարունակ սփական կեղծիքի սարդոստայնում հայտնված ուժերը փորձում են հանրային մեծ զանգվածներին համախմբել իրենց շուրջը։ Մինչդեռ հասարակությունն այսօր գերադասում է ճշմարտությունը, նույնիսկ եթե այն ցավոտ է, գերադասում է ճիշտը և ոչ թե ակնահաճո կեղծիքը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ