ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ

ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրից հետո Բուդապեշտի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում Շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել, որտեղ մեծարել են շախմատում բացառիկ ձեռքբերումներ ու ներդրումներ ունեցող անհատներին, խմբերին և կազմակերպություններին։

Հնչել է ՖԻԴԵ-ի օրհներգը, որից հետո ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը և ՖԻԴԵ-ի փոխնախագահ Մահիր Մամեդովը ողջունել են ներկաներին։ Մահիր Մամեդովն ասել է. «ՖԻԴԵ-ի կյանքի առաջին հարյուրամյակը լի էր ուշագրավ իրադարձություններով, մեծ անհատականություններով և հիշարժան հանդիպումներով։ Դրա համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք ՖԻԴԵ-ի հիմնադիրներին»։

Այս նախաբանից հետո մեկնարկել է երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ ՖԻԴԵ 100 մրցանակաբաշխությունը: Ժյուրին մրցանակներ է հանձնել 18 անվանակարգերում։

Բացի այդ, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը ութ հատուկ «FIDE 100» մեդալներ է հանձնել՝ պատվելով նրանց, ովքեր իրենց կարիերայի ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել շախմատի զարգացման գործում:

«Lավագույն տղամարդիկանց թիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայաստանի հավաքականը։ Հայաստանը գերազանցել է մյուսներին՝ օլիմպադաներում հաղթելով երեք անգամ։

Մրցանակը ստացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ