Ինչու՞ գործել նրանց թիկունքում, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում պարենային անվտանգությունը. Զախարովան՝ Գրիգորյանին

Հաշվի առնելով, որ մենք պարբերաբար տեղեկացնում ենք հայկական կողմին, կապի մեջ ենք, կարծում եմ, որ այդ տեղեկատվությունը տարածվում է և կարծում եմ, որ Երևանում գիտեն մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածների իրատեսական գնահատականներից։

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռավար ձևաչափով մասնակցությունը պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում:

«Մենք կարծում էինք, որ նրանք հիանալի հասկանում էին, որ նման ներքաղաքական կռիվը կապ չունի քաղաքական կարգավորման որոնման և խաղաղության հաստատման հետ, բայց, ըստ երևույթին, դա ոչ բոլորին է հասու։ Եվ այս հավաքների բոլոր մասնակիցները պետք է տեղյակ լինեն, որ առանց Ռուսաստանի մասնակցության հակամարտությունը հնարավոր չէ լուծել»,- ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ պարենային ապահովությամբ հետաքրքրվողներն առաջին հերթին պետք է հարցնեն, թե իրենց երկրում այս հարցն ինչպես է կարգավորվում:

«Գուցե ընկեր Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ։ Հացահատիկները, որոնք Հայաստան են գնում տարբեր նպատակներով, 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Միգուցե այժմ դուք կարող եք կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ տեսակոնֆերանսի միջոցով՝ քննարկելու ձեր պարենային անվտանգությունը: Դե, դա արդար է և հարգալից: Ինչու՞ գործել և ինչ-որ խարդախություններ անել նրանց թիկունքում, ովքեր, ի թիվս այլ բաների, կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»:

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը առցանց ձևաչափով մասնակցել է պարենային անվտանգության թեմատիկ համաժողովին՝ «Ուկրաինական խաղաղության բանաձևի» համատեքստում։

Համաժողովը «Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության բանաձև» գագաթնաժողովի շարունակությունն է։ Առցանց համաժողովում մասնակիցները քննարկել են պարենային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ