Դավաճաններն ամենաբարձրն են գոռում՝ բռնե՛ք դավաճանին

Մեկ տարի առաջ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց, հայաթափվեց մարդկային ծանր կորուստների և տառապանքների գնով, հայաթափվեց Արցախի ներսում տիրող ներքաղաքական խարդավանքների հետևանքով։ Նրանք, ովքեր ասում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը կապիտուլյացիա էր՝ մեկ տարի առաջ ստորագրեցին ավելի խայտառակ փաստաթուղթ։

Արցախի հայաթափումից բառացիօրեն օրեր առաջ հայտնի ուժերը Արցախում իշխանազավթում իրականացրեցին, իբր այն հայկական պահելու համար, սակայն արեցին հակառակը՝ հազարավոր մարդկանց կոտորելով ու փախստական դարձնելով։ Այդ ուժերն այսօր էլ ամենաբարձրն են գոռում բռնեք դավաճաններին և այսօր էլ չեն ընդունում սեփական դավաճանությունը, սեփական անհեռատեսությունը, իշխանության հասնելու մոլուցքով տարված սեփական ոճրագործությունը։

Դաշնակաչեկիստական ագենտուրան իր պատմության ամբողջ ընթացքում գործել և այսօր էլ գործում է պետության դեմ, գործում է սեփական հայրենիքի, սեփական ժողովրդի դեմ։

Մեկ տարի է անցել Արցախի կորստից, սակայն այս մեկ տարվա ընթացքում այդ նույն ագենտուրան շարունակում է ջանասիրաբար գործել ընդդեմ Հայաստանի։ Գործում է հանուն այլ պետության և ընդդեմ սեփական հայրենիքի։ Սա դավաճանության դասական օրինակ է, այդ նույն գործելաոճով և այլ երկրի հետ գործակցելով ավելի քան 100 տարի առաջ հայաթափվեց արևմտյան Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ հազարամյակներով ապրել էին հայեր։ Նույն ձեռագիրը գործեց մեկ տարի առաջ Արցախում։

«Ռուսաստանը մեզ կփրկի» լոզունգներով լվացեցին մարդկանց ուղեղները և նույն ռուսի հետ «եղբայրաբար» Արցախն ու արցախահայությանը դրեցին թշնամու սրի տակ։

Այսօր այդ նույն ուժերն ու անհատները շարունակում են Ռուսաստանի հովանու տակ քայքայել Հայաստանի Հանրապետության հիմքերը, փորձում են հանուն անձնական բարեկեցության վաճառել Հայաստանի անկախությունը։ Դավաճանությունից խոսում են մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը չդառնա պետություն և մնա ֆորպոստ, մնա ծայրագավառ։ Մեկ տարի առաջ տեղի ունեցածը մեր վերջին 200 տարվա պատմությունից դասեր չքաղելու ծանր հետևանքն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ