ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Երեկ Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացողների մի խմբակ երեկոյան «ողբը» շարունակել է ռեստորանում` զուռնա-դհոլի տակ։
Հայրենասիրության հենց այս մոդելն է, որ մեր տունը քանդել է։
Երբ հայրենասիրությունը սահմանափակվում է միայն տեսախցիկների առջև ողբալով ու սեղանի շուրջ կենացներ ասելով՝ արդյունքը լինում է այն՝ ինչ եղավ։
Երբ տեսախցիկների առջև խոսում են պետականաշինությունից, զուգահեռ թալանելով բյուջեն, արդյունքը լինում է այն` ինչ եղավ:
Երբ տեսախցիկների առջև խոսում են բանակը հզորացնելուց, իսկ առաջնագիծը կահավորում են կանսեռվի կոկոշներով, արդյունքը լինում է այն` ինչ եղավ:
Հայրենասիրության էս մոդելը տեղ չունի մեր կյանքում, իսկ դրա կրողները` հանրային կյանքում»: