Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտու՞մ է, թե՞ Ադրբեջան գործուղման․ Բաքվի բանտից ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքին, թե «Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք իրեն այնքան էլ լավ չենք ճանաչում»։

Այս դեպքում ոչ այնքան ուշագրավ է Վարդանյանի պատասխանը, այլ այն փաստը, որ  նույն Ռուբեն Վարդանյանը մանրակրկիտ տեղեկացված է ՀՀ ներքաղաքական պրոցեսներից  ու վարչապետ Փաշինյանի ամեն հայտարարությունից։

Տպավորություն է, թե Վարդանյանը ոչ թե Բաքվի բանտում է, այլ գործուղման  է գնացել Ադրբեջան, որտեղից ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, վարչապետի հայտարարություններին։

Հատկանշական է, որ Բաքվի բանտում գտնվող Վարդանյանը հնարավորություն չպետք է ունենար Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին ու վարչապետի հայտարարություններին հետևելու, ինչպես նաև  Բաքվից վարչապետին պատասխանելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ