Հրաժարվում եմ հասկանալ ու ընդունել Հանրային ռադիոյի այսպիսի «սահմանափակ ու անչափ տխրեցնող աշխարհաճանաչողությունը»…Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Հրաժարվում եմ հասկանալ ու ընդունել Հանրային ռադիոյի այսպիսի «սահմանափակ ու անչափ տխրեցնող աշխարհաճանաչողությունը»…

Եթե ցանկացել եք ցուցաբերել ռեգիոնալ մոտեցում, այդ դեպքում ուր է Թեհրանը ցուցանող ժամացույցը?

Եթե Մոսկվա-Անկարա թվիքս տանդեմի ժամանակները հիշատակելը պարտադիր եք գտել որպես «ռեգիոնամերձ» կամ ռեգիոնում քաղաքական շահեր ունեցող կարևոր երկրներ, այդ դեպքում ուր են Բրյուսելը, Փարիզը և Նյու Դելին?… Վաշինգթոն, Պեկին, Լոնդոնի մասին էլ չասած…

Եթե ուզեցել եք ցույց տալ, թե լայն եք մտածում, ապա ինչու է ստացվել հայտնի ֆիլմի ասույթի նման «մենք ենք, Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը…

Եթե ուզեցել եք անպատեհ, անիմաստ ու անդուր գրգռել, վիրավորել մեր հանրությանը, այն էլ այս տխուր օրով, ապա շնորհավորում եմ, միայն դա է ստացվել…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ